Տնտեսություն 

Նավթի Brent տեսակի գինը նվազել է 41 դոլարից

Մարտի 23-ին նավթի գները շարունակել են նվազել՝ ԱՄՆ-ում պաշարների զգալի ավելացման տվյալների հրապարակումից հետո: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով 17:50-ին նավթի Brent տեսակի մայիսի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.8 դոլարով (1.9%)՝ հասնելով մեկ բարելը 40.99 դոլարի:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում այդ ընթացքում նվազել են 0.93 դոլարով (2.2%)՝ հասնելով մեկ բարելը 40.52 դոլարի:

ԱՄՆ-ում նավթի պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 9.36 մլն բարելով՝ հասնելով 532.5 մլն բարելի: 1930 թվականից ի վեր սա առավելագույն ցուցանիշն է: Bloomberg-ի հետ զրուցած փորձագետները միջինը 2.53 մլն բարելի չափով ավելացման կանխատեսում էին արել:

Նույն շարքից