Կառավարության այսօրվա նիստի սկզբին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղերի շուկայում տիրող վիճակը: Նախարարը նշեց, որ մասնագիտական խմբի կողմից կատարվել է ստուգում և պարզվել է, որ լայն սպառում ունեցող դեղերի գները մարտին դեկտեմբերի համեմատ նվազել են:
Մի շարք դեղերի գներ նվազել են 4 %-ով, իսկ որոշները` 7: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարարին հորդորեց հետամուտ լինել դեղերի շուկայում տիրող իրավիճակին: