Այսօր 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Յոհան Կրոյֆը:
20-րդ դարի 2-րդ կեսի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է:
Իր կարիերայի մեծ մասը Կրոյֆն անցկացրել է «Այաքսում» ու «Բարսելոնայում»: Նա Հոլանդիայի 9-ակի չեմպիոն է, ՉԼ-ի եռակի հաղթող, Իսպանիայի չեմպին ու 1974թ-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Բացի այդ, Կրոյֆը 3 «Ոսկե գնդակ» է նվաճել: