Այսօր Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Բերեզովսկուն:
Վերջինս Հայաստան է ժամանել մասնակցելու վաղը կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական մրցավեճին, որը լինելու նրա հրաժեշտի հանդիպումը:
«Ես միշտ էլ եկել եմ շատ սիրելով իմ հայրենիքը: Էս փոքր երկիրը ինձ շատ հարազատ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռոման Բերեզովսկին: