Բիզնես Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքն այսօր նախորդ օրվա համեմատ աճել է

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 480.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.80 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.12 դրամ (աճել է 0.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.44 դրամ (նվազել է 2.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.92 դրամ (նվազել է 0.17 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 240.8 դրամ, ոսկի՝ 18,819.01 դրամ, պլատին՝ 14,837.59 դրամ։

Նույն շարքից