Սպորտ 

Լևոն Արոնյանը պարտություն կրեց

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ պարտություն կրեց 48-րդ քայլում:

Արոնյանը 5.5 միավորով մնաց ընթացիկ չորրորդ տեղում: Սվիդլերը 5.5 միավորով հավասարվեց Արոնյանին:

Առաջատարներ Վիշվանաթան Անանդի եւ  Սերգեյ Կարյակինի պարտիան շարունակվում է:

Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Նույն շարքից