Իրավական 

28-ամյա երևանցին Մոսկվայում փորձել է բանկոմատ կոտրել

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում ոստիկանները և բանկի անվտանգության ծառայությունը խափանել են բանկոմատը կոտրելու և մոտ 10 մլն ռուբլի գողանալու փորձը:

Այս մասին հայտնում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունում:

Ձերբակալվածը՝ 28-ամյա երևանցին, կալանքի տակ է վերցվել: Ոստիկանության տվյալներով՝ մինչև ձերբակալող խմբի ժամանումը նա հասցրել է վնասել միայն բանկոմատի երեսպատումը: Գողության փորձի փաստով վարույթը վարում է ՆԳՆ-ի Մոսկվայի Դմիտրովսկի շրջանի բաժինը:

Նույն շարքից