Միջազգային 

Թուրքիայում կրկին ուժգին պայթյուն է որոտացել. կա զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ժանդարմերիայի պահակակետի մոտ ուժգին պայթյուն է որոտացել, որից հետո անհայտ անձը կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան մասում Դիարբեքիր և Բինգյոլ քաղաքների մերձակայքում:

Հաղորդվում է, որ պայթեցվել է ականապատված ավտոմեքենան, որից հետո սկսվել է հրաձգություն ժանդարմների և ահաբեկիչների միջև: Պայթյունի հետևանքով տեղում մահացել են 2 ժանդարմ, մի քանիսը ստացել են վնասվածքներ: Հարձակում գործողներին հաջողվել է թաքնվել և ոստիկանությունը նրանց որոնում է:

Հարձակման մեջ մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ:

Նույն շարքից