Sport.mediamax.am-ի փոխանցմամբ, վաղը՝ մարտի 26-ին, ժամը 13-ին Հայաստանի լրագրողների հավաքականը «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարի շրջանակում հանդիպելու է Ազգային Ժողովի թիմի հետ, որը համալրված է պատգամավորներով եւ խորհրդարանի աշխատակիցներով:
Թիմերին երկրպագել ցանկացողները խաղին կարող են հետեւել «Դինամո» մարզադահլիճում, մուտքն ազատ է։
Իսկ նրանք, ովքեր չեն կարողանա գալ մարզադահլիճ, կարող են դիտել խաղը առցանց՝ այստեղ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում