Երևանի «Հանրապետական» մազադաշտում ընթանում է Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն է:
Խաղի 7-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ պաշտոնապես հրաժեշտ տալով մեծ ֆուտբոլին:
Բերեզովսկին ավագի թևկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին՝ իր տեղը զիջելով Արսեն Բեգլարյանին:
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի