Սպորտ 

Ռուբեն Հայրապետյանը Ռոման Բերեզովսկուն նվիրեց Toyota Prado մակնիշի ավտոմեքենա

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման առաջին խաղակեսը: Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ տվեց Հայաստանի հավաքականին՝ ավագի թևկապը փոխանցելով Հենրիխ Մխիթարյանին:

Ընդմիջմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հյարապետյանը Բերեզովսկուն նվիրեց Toyota Prado մակնիշի ավտոմեքենա, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրեց ոսկե մեդալով:

Բերեզովսկին շրջեց մարզադաշտով՝ հրաժեշտ տալով երկրպագուներին:

Նույն շարքից