Երևանի «Հանրապետական» մազադաշտում ավարտվեց Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն էր:
Հավաքականներին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։
Խաղի 7-րդ րոպեին փոխարինվել է Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ պաշտոնապես հրաժեշտ տալով մեծ ֆուտբոլին:
Հայաստանի ազգային հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իր առաջին ոչ պաշտոնական խաղն ավարտում է ոչ-ոքի արդյունքով՝ 0:0: