Տնտեսություն 

Հայաստանում նվազել են մոլիբդենի արտադրության ծավալները. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 32.5 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84.9%-ով։

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվարին աճել են նաև կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները 32.9%-ով և կազմել 1 150 տոննա։

Միաժամանակ, ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, ցինկի խտանյութի արտադրության ծավալները այս տարվա հունվարին  նվազել են 11%-ով և կազմել 842 տոննա, նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝  7.8%-ով և կազմել 904 տոննա։ 2015թ-ի հունվարի համեմատ այս տարվա հունվարին 14.2%-ով նվազել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով  476 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրությունն էլ նվազել է 3%-ով և կազմել 64 տոննա։

Ըստ ԱՎԾ-ի՝  այս տարվա հունվարին 47%-ով  նվազել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 371 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներ նվազել են 10.8%-ով և կազմել 2 320 տոննա։

Նույն շարքից