Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Նավթի համաշխարհային գները բարձրացել են նախորդ շաբաթվա վերջին 2 աշխատանքային օրերին արձանագրված անկումից հետո:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է այսօր 0,6%-ով և 1 բարելի դիմաց կազմել 40,69 ԱՄՆ դոլար:

WTI տեխասյան թեթև նավթի խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0,8%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 39,76 ԱՄՆ դոլար:

Նույն շարքից