Մոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 33-րդ քայլում:
Արոնյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով եւ ընթացիկ բաժանում է 3-6-րդ տեղերը:
Վերջին տուրի 2 պարտիաները դեռ չեն ավարտվել: Կենտրոնական պարտիայում մրցում են Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: