Սպորտ 

Սերգեյ Կարյակինը՝ հավակնորդների մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ եւ շախմատային թագի մրցամարտում կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրի կենտրոնական պարտիայում Կարյակինը սպիտակներով 42-րդ քայլում հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային եւ 8.5 միավորով գրավեց առաջին տեղը:

Կարուանան մրցաշարն ավարտեց 7.5 միավոր եւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը:

Նույն շարքից