Սպորտ 

Շատ խաղեր եմ դիտել Գլեբի մասնակցությամբ և ինչ-որ բան սովորել եմ. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Прессбол»-ի հետ զրույցում նշել է, որ հետևել է Լոնդոնի  «Արսենալ»-ի, «Բարսելոնա»-ի, «Շտուտգարտ»-ի և  «Կռիլյա Սովետով»-ի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբի խաղին:

«Բավականություն էի ստանում Գլեբի խաղից: Հիշողությանս մեջ հիանալի է պաշտպանվել տեխնիկապես հզոր այդ ֆուտբոլիստը: Հենց այնպես չէ, որ նա խաղացել է այդպիսի թիմերում: Գլեբը բելոռուսական ֆուտբոլի լեգենդն է:

Նա այնքան էլ արագավազ  ֆուտբոլիստ չէր, բայց գնդակով արագ էր աշխատում: Շատ խաղեր եմ դիտել Գլեբի մասնակցությամբ և ինչ-որ բան սովորել եմ»,- ասել է Մխիթարյանի խոսքերը:

Նույն շարքից