Սպորտ 

Հայ գրոսմայստերը՝ Դե Լա Ռոդայի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն այս օրերին մասնակցում էր Իսպանիայում անցկացվող ավանդական Դե Լա Ռոդա շախմատային միջազգային մրցաշարին։

Մրցաշարին այս տարի մասնակցում էին 16 երկրի 300 շախմատիստ, այդ թվում 16 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ: Գրիգորյանը մրցաշարն անցավ առանց պարտության և 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց պերուացի հանրահայտ գրոսմայստեր Գրանդա Զունիգա Խուլիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց իսպանացի գրոսմայստեր Պերես Կանդելարո Մանուելը:

Նույն շարքից