Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն Samsung Electronics Co-ի դեմ մոտ 30 մլն դոլարի հայց է ներկայացրել: Ըստ ֆուտբոլիստի ընկերությունը ոչ պատշաճ կերպով իր նմանակին է օգտագործել գովազդում:
Հայտնի է, որ հայցում ասվում է, որ թեև գովազդում չի հիշատակվում Պելեի անունը, սակայն այն ներառում է տղամարդու պատկեր, որը շատ է հիշեցնում ֆուտբոլիստին, նաև ֆուտբոլիստի փոքր լուսանկար՝ գնդակին հարվածելիս: