Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ապրիլի 2-ին նշանակված «Գանձասար-Կապան»-«Բանանց» հանդիպումը կսկսվի ժամը 14:00-ին:
Ապրիլի 2-ին նշանակված «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը ժամը 14:00-ին: