Տնտեսություն Մամուլի տեսություն 

Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կկիրառվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի:

«Ռուբլին կայունանում է, և վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով: Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևի մեկ օր շուտ Հայաստան այցը ևս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել. վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է` ձգձգվում է Դմիտրի Անատոլևիչի այցը, Պուտինն արձագանքել է` կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը` կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը, սակայն, մեր տեղեկություններով, այս տարբերակի ջատագովներից է նաև ԵԱՏՄ «համայն» վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, ըստ նույն աղբյուրների, քանի որ ունի բանկային և դրամային քաղաքականության մեծ փորձ, ԵԱՏՄ ընդհանուր շուկա ձևավորելու համար փորձելու է կիրառել ընդհանուր վալյուտայի «իդեա-ֆիքսը»` սկսելով Հայաստանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից