Լևոն Արոնյանը 2784 միավորով ՖԻԴԵ-ի ապրիլյան սանդղակում 7-րդ տեղում է:
Լավագույն հարյուրյակում տեղ են զբաղեցրել Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ, 2693 միավոր), Սերգեյ Մովսիսյանը (92, 2659) և Վլադիմիր Հակոբյանը (98, 2656):
Կանանց սանդղակի լավագույն 100 շախմատիստուհիների ցուցակում Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի` Էլինա Դանիելյանը (42, 2445) և Լիլիթ Մկրտչյանը (49, 2434):