Սպորտ 

Մխիթարյանն իսկական չեմպիոն է. պետք է ամեն ինչ անել` նրան թիմում պահելու համար. Տոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի` Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին:

«Մխիթարյանն իսկական չեմպիոն է: Պետք է ամեն ինչ անել` նրան թիմում պահելու համար: Այժմ որոշում կայացնելու հերթը ֆուտբոլիստինն է, քանի որ գնդակը նրա մոտ է: Մխիթարյանը շատ խելացի է և լավ գիտի, թե ինչ է իրեն հարկավոր»:

Ամեն ինչ բավականին պարզ է, քանի որ հայ ֆուտբոլիստը շատ խելացի է և լավ գիտի, թե ինչն է իր համար ավելի լավ»,- Kicker-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 20 գոլի և գոլային 18 փոխանցման հեղինակ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Նույն շարքից