Բիզնես Տնտեսություն 

Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

analitik.am

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,171,890 դոլար 480,08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,255,570 ԱՄՆ դոլար 481.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 3,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,593,237 EUR 540,40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,969,382 EUR 546,19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 873,839,478 ՌԴ ռուբլի 7,02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 462,614,386 ՌԴ ռուբլի 7,13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ առք եւ վաճառք չի իրականացվել:

Մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.6 մլն ԱՄՆ դոլար:

Նույն շարքից