Սպորտ 

Շահեն Աբաղյանը հաղթել է թուրք և ադրբեջանցի ձյուդոյիստներին ու հռչակվել Եվրոպայի գավաթակիր

Աթենքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը. հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքը:

Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

55 կգ քաշային Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել թուրք Չելիկք Էմրեի նկատմամբ, այուհետև հաղթել է վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոյիստը պարտության է մատնել ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին և դարձավ Եվրոպայի գավաթակիր:

Տեղեկացնենք, որ Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է:

Ապրիլի 3-ին մրցագորգ դուրս կգան 81 կգ, 90 կգ, 100 կգ և 100+ կգ քաշային կարգի մարզիկները:

Նույն շարքից