Սպորտ 

Կամո Ունանյանը հաղթել է թուրք մրցակցին, մտել եզրափակիչ եւ դարձել աշխարհի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է Լեհաստանի Բիդգոշ քաղաքում անցկացված  սպորտային (օլիմպիական)  կարատեի WSF վարկածով, աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։

Մինչեւ 84կգ քաշային կարգում Կամո Ունանյանը 1/8 եզրափակիչում հաղթել է Մարոկկոն ներկայացնող մարզիկի, քառորդ եզրափակիչում՝ ավստրիացի, կիսաեզրափակիչում թուրք մարզիկի դեմ մենամարտում բացարձակ առավելության է հասել, եզրափակիչում էլ հաղթել է Գերմանիան  ներկայացնող  Պատրիկ Օլզեւսկուն։

Աղբյուրը՝ NEWS.am Sport

Նույն շարքից