ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում կրակի դադարեցման կոչ է անում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Դաշինքի բրյուսելյան կենտրոնակայանի ներկայացուցիչը:
«Մենք անհանգստացած ենք հրադադարի մասին համաձայնագրի լայնածավալ խախտումների մասին հաղորդագրությունների առիթով, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի ամբողջ երկայնքով: Կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակը եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ տեղերում իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը: