Սպորտ 

Սերբ ֆուտբոլիստ. Karabakh is Armenia

Armsport.am-ը գրում է.
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի՝ «Շիրակ» - «Արարատ» խաղում տանտերերի սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Ստոսկովիչը դարձել է գոլի հեղինակ:
Տոնելով դարպասի գրավումը՝ լեգիոները հանել է խաղաշապիկը, որի տակ եղել է շապիկ «Karabakh is Armenia» գրությամբ,հայտնում է armsport.am-ը:

26-ամյա Նեմայնա Ստոսկովիչը «Շիրակ» է տեղափոխվել հունվարին: Գյումրեցիների հետ նրա պայմանագիրն ավարտվում է մայիսի 31-ին:

Նույն շարքից