Տնտեսություն 

Լոնդոնի բորսայում նավթի գներն որոշակի աճ են գրանցել

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդի ընթացքում նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալները:

Նյու Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) նավթի WTI տեսակի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 4.57%-ով՝ հասնելով մեկ բարելը 37.53 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունիսյան ֆյուչերսներն էլ աճել են 3.75%-ով՝ հասնելով մեկ բարելը 39.29 դոլարի:

Մեկ շաբաթվա ընթացքում՝ մարտի 25-ից ապրիլի 1-ը, ԱՄՆ-ում նավթի պաշարները կրճատվել են 4.93 մլն բարելով՝ հասնելով 529.9 մլն-ի:

Նույն շարքից