Թուրիքայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարը: Այսօր տեղի է ունեցել կշռման արարողությունը և վիճակահանությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (51 կգ), ով կմրցի Հունաստանը ներկայացնող մարզիկի հետ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչը, իսկ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կմրցի Բուլղարիայի ներկայացուցչի հետ: