Սպորտ 

Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում

analitik.am

Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

Հայաստանի հավաքականից առաջինը մեկնարկեց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին:

1/8 եզրափակիչում Անուշը մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:

Ապրիլի 9-ին ռինգ են դուրս գալու նաև 64 կգ Հովհաննես Բաչկովը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Նույն շարքից