Theguardian.com կայքի փոխանցմամբ՝ Facebook սոցցանացը համալրվել է նոր գործառույթով: Այն թույլ կտա ձայնային նկարագրություն տալ վերբեռնված յուրաքանչյուր լուսանկարի համար։
Հայտնի է, որ գործառույթը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար, որոնց պարագայում ձայնային նկարագրությունը թույլ կտա ավելի լավ պատկերացում կազմել լրահոսում հայտնված լուսանկարի մասին։