Սպորտ 

Հայ բռնցքամարտիկը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի վարկանշային մրցաշարում

analitik.am

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Հովիկյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել իտալացի Սալվատորե Կավալարոյի նկատմամբ: Նրա հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 12-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի մյուս անդամ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պարտվել է Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանին:

Նույն շարքից