Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում:

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, երկու հարված՝ դարպասի ուղղությամբ: 27-ամյա ֆուտբոլիստի 19 փոխանցումից ճշգրիտ է եղել 68.4 տոկոսը: Հայ ֆուտբոլիստը մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, խլել է գնդակը, երկու անգամ կասեցրել է գրոհը: Մխիթարյանը չի խախտել կանոնները, նրա դեմ խախտել են երկու անգամ:

Մխիթարյանը ստացել է 6.94 գնահատականը, «Բորուսիայի» կազմում լավագույնը եղել է Սինձի Կագավան՝ 7.54:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ երկրորդ խաղակեսը:

Նույն շարքից