Տնտեսություն 

Ներդրումների փոքր լինելու պատճառով ՀԵՑ-ը ոչ բոլոր թերություն ունեցող հաշվիչներն է փոխել

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀԾԿՀ-ը պատրաստվում է վաղը՝ ապրիլի 13-ին, կայանալիք նիստում 5 ՀՀ միլիոն դրամի չափով տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

Նշվում է, որ ՀԷՑ-ը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել եւ ճշգրտել էլեկտրոնային հաշվիչների ժամերն այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն սպառված էլէներգիան, ինչն ընկերությունը չի արել:

Analitik.am-ը կապ հաստատեց ՀԵՑ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանի հետ , ով մեր թղթակցի այն հարցին, թե իրո՞ք ՀԷՑ-ը թերացել է այդ հարցում ասաց, որ պատասխանն այնքան էլ միանշանակ չէ. «Խոսքը վերաբերում է էլեկտրոնային հաշվիչների ժամերը ստուգելուն, որը մենք պետք է անենք տարին մեկ անգամ: Այդ մասով մենք մեր պարտականությունը կատարել ենք, հաշվիչների ժամերը ստուգվել են: Բայց ինչո՞ւ եմ ասում՝ պատասխանը միանշանակ չէ:

Բանն այն է, որ արդեն ստուգված հաշվիչները, կապված մարտկոցի հետ հնարավոր խնդիրներով, հոսանքազրկման դեպքում կարող են կրկին ժամի հետ խնդիրներ ունենալ: Եթե 2-3 անգամ նման խնդիր է առաջանում, ՀԷՑ-ը պարտավոր է փոխել հաշվիչը: Խնդիրը հենց այստեղ է, քանի որ ներդրումների փոքր լինելու պատճառով ոչ բոլոր թերություն ունեցող հաշվիչներն են փոխվել: Այդ մասին մենք տեղյակ ենք պահել նաև ՀԷՑ-ին»:

Մեր թղթակցի այն հարցին, թե ով է զբաղվում հաշվիչների ժամերը ստուգելով՝ Սարջանյանն ասաց, որ իրենց մասնագետները:

Նույն շարքից