Սպորտ 

«Բանանց»-ը դուրս եկավ Գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպման արդյունքներով «Բանանց»-ը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Գանձասար Կապան»-«Միկա» զույգի հաղթողի հետ:

Ապրիլի 12-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացավ «Ալաշկերտ»-«Բանանց» դիմակայությունը:

Առաջին խաղում «Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով առավելություն էր ստացել, սակայն պատասխան հանդիպման հենց մեկնարկային րոպեներին ակնհայտ դարձավ, որ այդ առավելությունն չէ:

«Բանանց»-ը, մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ տոնելով, Գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր ստացավ: Ապրիլի 13-ին Կապանում կորոշվի, թե որ թիմը կխաղա «Բանանց»-ի դեմ:

Գրեթե մեկ ամիս առաջ կայացած կիսաեզրափակչի առաջին խաղում «Միկա»-ի հարկի տակ «Գանձասար Կապան»-ին հաջողվել էր նվազագույն` 1:0 հաշվով առավելության հասնել:

Նույն շարքից