Հայաստանյան որոշ բանկեր, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հայ հերոս զինծառայողների և նրանց ընտանիքների ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացրել են: Analitik.am-ը փորձեց պարզել` միացե՞լ է արդյոք այս նախաձեռնությանը «Յունիբանկը»:
Մեր լրագրողին պատասխանեցին, որ Բանկն իր աջակցությունը հայտնել է վերջին օրերին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և արդեն իսկ զիջել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները:
«Բարձր գնահատելով մեր հայ զինվորների անձնազոհությունն ու արիությունը, խորին ցավակցություններ ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին»,- հավելեց «Յունիբանկ»-ի ներկայացուցիչը: