Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լիվերպուլում.Whoscored.com

analitik.am

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն անգլիական «Լիվերպուլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:

27-ամյա ֆուտբոլիստի 2 հարվածներից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: Նա կատարել է 38 փոխանցում՝ 73.7 տոկոս ճշգրտությամբ: Մխիթարյանը հաղթել է 1 օդային մենապայքարում, 1 անգամ շրջանցել մրցակցին եւ 3-ական անգամ խլել գնդակը եւ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը թույլ է տվել 1 խախտում, մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել: Նա ստացել է 7.72 գնահատականը:

Նույն շարքից