Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ներկայացնող ամերիկահայ Հուռի Գեբեշյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր: Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական փորձամրցման արդյունքում Գեբեշյանը հաստատել է աշխարհի առաջնությունում ապահոված ուղեգիրը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրեր ունեն նաեւ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: