Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess 2016 սուպերմրցաշարում:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլում:
Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կխաղա շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ, որը պարտվեց ռուս Վլադիմիր Կրամնիկին:
Հիշեցնենք, որ Norway Chess 2016-ի կայծակնային խաղի մրցաշարում Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 4.5 միավոր եւ գրավել 5-րդ տեղը: