Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե իր համար որքան կարեւոր է խաղադաշտ դուրս գալ «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ ապրիլի 24-ին կայանալիք խաղում:
«Դա առանձնահատուկ օր է լինելու: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Դա առանձնահատուկ օր է ամբողջ աշխարհի հայերի համար: Ինձ համար շատ կարեւոր է այդ օրը խաղադաշտ դուրս գալ «Գելաքսիի» դեմ խաղում: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի հայերից շատերը կցանկանան ներկա լինել այդ խաղին»,- Հայաստանի հավաքականից դուրս մնացած Մովսիսյանի խոսքը մեջբերում է MLS-ի կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» մինչեւ այս տարվա դեկտեմբերը վարձակալել է Յուրա Մովսիսյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»: