Տնտեսություն 

Մեծամորի ԱԷԿ-ի սեյսմիկ պաշտպանության համակարգը պետք մոդերնիզացվի. Ռոսատոմի գլխավոր տնօրեն

Մեծամորի ԱԷԿ-ի սեյսմիկ պաշտպանության համակարգը մոդերնիզացվելու է: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանում հայտարարել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Կիրիլ Կոմարովը:

Նրա խոսքերով, ԱԷԿ-ում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք համակարգեր պետք է մոդերնիզացվեն՝ ելնելով տարածաշրջանի սեյսմիկությունից. «Սեյսմիկ պաշտպանության համակարգը հաստատ մոդերնիզացվելու է: Սակայն դա չի նշանակում, որ գործող համակարգը հուսալի չէ: Մոդերնիզացիան տեղի է ունենալու, քանի որ  մեզ անհրաժեշտ է ավելի հուսալի համակարգ, որը հիմնված է լինելու նոր մեթոդների և տեխնոլոգիաների վրա»,-ասել է նա:

Նույն շարքից