Սպորտ 

Ռոնալդուն ու «Ռեալ» պատրաստվում են նոր պայմանագիր ստորագրել

Արքայական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել իր առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ՝ այսպիսով վերջինիս թիմում պահելով մինչև 2021 թվականը:

Ինչպես հայտնում է El Confidencial-ը, պորտուգալացին ամենևին էլ դեմ չէ և կարող է մնալ սերուցքայինների կազմում նաև 2018 թվականից հետո, երբ կավարտվի գործող պայմանագրի ժամկետը:

Բանակցությունների ընթացքի մասին մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից