Սպորտ 

Բորուսիան հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Հերտա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին: Բեռլինում կայացած հանդիպմանը դորտմունդցիները 3:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ դորտմունդյան ակումբի երրորդ գոլի հեղինակը:

Եզրափակիչում «Բորուսիա»-ի մրցակիցն է Մյունխենի «Բավարիա»-ն:

«Հերտա» – «Բորուսիա Դ.»՝ 0:3
0:1 Կաստրո (20’), 0:2 Ռոյս (75’), 0:3 Մխիթարյան (83’)

Նույն շարքից