ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հրապարակել է կանխատեսում երկրում արհեստական երկրաշարժերի սպառնալիքների մասին: Ապրիլի 20-22-ին Նևադա նահանգի Ռինո քաղաքում անցկացվող ամերիկյան սեյսմոլոգիական միության հանդիպման ժամանակ երկրաֆիզիկոսները հայտնել են, որ մոտ 7 մլն մարդ, որոնք ապրում են գլխավորապես երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում, ներկայումս ապրում են արհեստական երկրաշարժերից տուժած շրջաններում, և ըստ մասնագետների՝ ստորգետնյա ցնցումները կարող են կրկնվել, հայտնում է lenta.ru-ն:
Երկրաշարժերի ռիսկի են ենթակա Օկլահոմա, Տեխաս, Արկանզաս, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Օհայո և Ալաբամա նահանգների հատվածները: