Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի Բորուսիայի և Բեռլինի Հերտայի միջև Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Բորուսիան հաղթանակ էր տարել 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին եւ վերջնամասում խփել էր հյուրերի երրորդ գոլը: Գերմանիայի Գավաթում նա գոլերի քանակը հասցրեց 5-ի՝ գլխավորելով մրցաշարի ռմբարկուների ցուցակը:

Մխիթարյանն արժանացել է 9.1 միավորի, իսկ խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականին արժանացել է նրա ակումբակից Մարկո Ռոյսը՝ 8.8 միավորով։

Նույն շարքից