Սպորտ 

Ջենարո Գատուզոն որակազրկվել է

Իտալական Պիզայի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն 3 խաղով որակազրկվել է Պոնտեդերայի դեմ խաղից հետո գլխավոր մրցավարին անպատվելու համար, հայտնում է Football Italia-ն:

1:1 հաշվով ավարտված խաղում 38-ամյա մարզիչը լքել է պահեստայինների նստարանը և ժամանակից շուտ գնացել հանդերձարան՝ չհամաձայնվելով մրցավարի որոշումների հետ:

Ջենարո Գատուզոն 2015-ի օգոստոսին է գլխավորել «Պիզան», որը հանդես է գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում:

Նույն շարքից