Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման նպատակով մի շարք միջոցներ ներդնելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 570 մարդ։ Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժի հասցրած վնասը կարող է կազմել մոտ 3 միլիարդ դոլար:
Նախագահի առաջարկած միջոցների թվում է մեկ տարվա ընթացքում վաճառքի հարկերի բարձրացումը 12 տոկոսից 14 տոկոսի:
Ռաֆայել Կորեայի խոսքով՝ 1 միլիոն դոլար կապիտալ ունեցող երկրի բնակչության բոլոր շերտերը պարտավոր են իրենց նպաստը ունենալ երկրի վերականգնման գործում։ Նրանք, ում ամենամսյա եկամուտը կազմում է 1000 դոլար, պետք է վճարեն իրենց մեկ օրվա եկամտին հավասար գումար: