Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը, հայտնում է The Times-ը:
Փախստականների խումբը ընթացել է սահմանի արևմտյան հատվածում գտնվող լեռնային ճանապարհով, որից սովորաբար օգտվում են մաքսանենգները:
Թուրք սահմանապահները թիրախավորված կրակ են բացել, ինչի արդյունքում զոհվել է 8 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: