Բրյուսելի Մալբեկ մետրոյի կայարանը, որտեղ մեկ ամիս առաջ ահաբեկչություն է իրականացվել, աշխատանքը կվերսկսի վերանորոգումից հետո՝ ապրիլի 25-ին. հայտնել է RIA Novosti-ին:
Աշխատաժամանակը մետրոյում անվտանգության նկատառումներով այժմ սահմանափակված է: Ներկայումս փակ է 69 կայարաններից միայն մեկը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 32 մարդ, մոտ 300-ը վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Belfius Insurance ապահովագրական ընկերության գնահատմամբ՝ Բրյուսելի մետրոյում մարտի 22-ի ահաբեկչությունների հետ կապված՝ ապահովագրական վճարները կկազմեն մինչև 160 մլն եվրո: